Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ նոր պայմանավորվածության հասնելու մասին։ Երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել կարիքավոր երկրներին հացահատիկի անվճար մատակարարման շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանը հավելել է, որ ծրագրում է բարձրացնել Աֆրիկայի երկրներին սնունդ մատակարարելու հարցը G20-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայում:
Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը «մարդասիրության դասեր» է տալիս, թեև ինքը անտեսում է Աֆրիկայի երկրներում սովի խնդիրները, և դա խայտառակություն է անվանել:









