Եվ միևնույնն է՝ գլոբալ հակամարտության ուկրաինական թատերաբեմում է որոշվելու նաև հայ–ադրբեջանական կարագվորման տրամաբանությունն ու Արցախի ճակատագիրը։
Ի՞նչ է ցանկանում Ռուսաստանը
1. Հարաբերությունների կարգավորումը մեկնարկել սահմանագծման և սահմանազատման գորընթացինց, հաղորդակցության կապուղիների ապաշրջափակումից, որտեղ կունենա վերահսկողության սեփական մեխանիզմները։
2. Արցախի հիմնախնդիրը ոչ այնքան առանձնացնել հայ–ադրբեջանական կարգավորման գորընթացից, որքան դարձնել ոչ փաթեթային կարգավորման առարկա։
3. Բացառել կամ գոնե նվազեցնել հակամարտության գոտում ուժի գործադրման հավանականությունը՝ հատկապես ներկա աշխարհաքաղաքական լարվածության համապատկերում։
4. Հնարավորինս նվազեցնել տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի հետագա ամրապնդման հավանաանությունը։
1. Հնարավորինս արագ, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, իրագործել այսպես կոչված խաղաղության օրակարգը փաթեթային տարբերակով։
2. Կապուղիների ապաշրջափակում այնպես, որպեսզի հնարավորություն ունենա Նախիջևանը «փրկել» առաջին հերթին Իրանից, ապա նաև՝ Թուրքիայից։
3. Արցախի խնդիրը վերջնականապես հանել թե հայադրբեջանական օրակարգից, թե ռուս–ադրբեջանական օրակարգից՝ որպես ներքաղաքական կյանքի վրա ազդեցության գործիք։
Քանի որ Վալդայում Պուտինը բացել էր խաղաղքարտերը՝ հիշեցնելով կարգավորման Վաշինգտոնյան տարբերակի մասին և նաև ակնարկել, թե հայ ժողովրդի և Հայաստանի իշխանությունների որոշելիքն է, Նիկոլը, ով մինչ այդ դժգոհ էր ռուսական ամեն ինչից, հանկարծ հրապարակային հավանություն տվեց կարգավորման ռուսական սկզբունքներին։ Խնդիրը կայանում է նրանում, որ Նիկոլը քաջ գիտի, որ այդ սկզբունքներին հակադրվելու է առաջին հերթին Ադրբեջանը (ինչը և եղավ), իսկ Ռուսաստանը գոնե այս պահին Ադրբեջանի հանդեպ կոշտ դիրքորոշում հանդես բերելու անհրաժեշտություն չունի։ Պուտինի այսօրվա հայտարարությունը, թե Ղարաբաղի հետ կապված ոչ բոլոր հարցերում ենք կարողացել համաձայնություն ձեռք բերել, հենց սրա մասին է, բայց նաև արձանագրումն այն բանի, որ Արցախի հարցում դեռ լրացուցիչ համաձայնության անհրաժեշտություն կա։ Նիկոլի համար կարևորը այս պարագայում այլ բան է՝ ձեռք բերել հերթական արդարացումը, թե իբր կարգավորման հարցում Ռուսաստանն անգործունակ է և շարունակել Ալիևի հետ միասին կյանքի կոչել Բրյուսելա–վաշինգտոնյան փաստաթուղթը։ Ամեն դեպքում սեպտեմբերից ի վեր այս առումով Արևմուտքի հետ բազմաշերտ աշխատանք է տարվել, որը հենց այնպես «փոշիացնել» չեն կարող։
Այս առումով առավել ուշագրավ է Նիկոլի վաղվա այցը Թեհրան, որը գոնե ներկա իրավիճակում գործում է Ռուսաստանի հետ համաձայնեցված և ունեն տարաաշրջանում ընդհանուր մարտահրավերներ և շահեր։