Foto

Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները և դրանց հիման վրա շարժվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի որոշման ուղղությամբ․ Պուտին

Ընդհանուր առմամբ, ուղին գտնվել է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Եթե ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա դուք այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել։

Կրկնում եմ՝ շատ ենք խոսել այս մասին։ Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրամադրության տակ եղած գլխավոր շտաբի քարտեզները դեռ խորհրդային բանակի ժամանակների։ Սրանք ամենաճշգրիտ քարտեզներն են: Եվ մենք պատրաստ ենք դրա հիման վրա, քննարկելով երկու կողմերի հետ, շարժվելառաջ։

Մենք պայմանավորվել ենք, որ այս կապը, բանակցությունները, խորհրդակցությունները կլինեն շարունակական»,- ասել է Պուտինըը։