Foto

ԱԱԾ-ն ահաբեկչության մասին կեղծ տեղեկություն տարածելու համար մեկ անձ է կալանավորել

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Ջեմս Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անորոշ շրջանակի անձանց մոտ լրջագույն անհանգստություն, տագնապ, վախ առաջացնելու, հասարակական անվտանգությունը վտանգելու նպատակով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ է տարածել: Նա կալանավորվել է ԱԱԾ-ի կողմից, եւ գործն ուղարկվել է դատարան: