Foto

Ձյուն, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, Լուսաշող-Լանջառ, Սարավան-«Զանգեր» և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում տեղում է ձյուն։

Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով