Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը խստորեն դատապարտել է վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում 14 առողջապահական աշխատողների մահը Իսրայելի ավիահարվածների հետևանքով: ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարություն է տեղադրել իր X սոցիալական ցանցի էջում։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում 14 առողջապահական աշխատողների սպանությունը ողբերգական շրջադարձ է Մերձավոր Արևելքում սրվող ճգնաժամում: ԱՀԿ-ն դատապարտում է կյանքի այս ողբերգական կորուստը և ընդգծում, որ առողջապահական աշխատողները պետք է պաշտպանված լինեն միշտ», – գրել է Գեբրեյեսուսը:









