Հայաստանում կարեւոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի միջեւ սահմանգծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ: Այս մասին թվիթերյան իր էջում հայերենով գրառում է կատարել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին:
«Մենք կարեւորում ենք Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհը եւ երկու երկրների միջեւ առեւտրի ու զբոսաշրջության զարգացումը։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը այդ նպատակով է իրականացվել»,- գրել է նա:









