Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադից հյուսիս-արևմուտք գտնվող բնակելի թաղամասում անօդաչու թռչող սարք է կործանվել, երեքշաբթի օրը հայտարարել է թագավորության քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։
«Անօդաչու թռչող սարքը ընկել է ալ-Զուլֆի շրջանի բնակելի թաղամասի վրա՝ պատճառելով աննշան գույքային վնաս, սակայն զոհեր չկան», – նշել են գերատեսչությունում։
Բացի այդ, թագավորության պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգում ևս երկու անօդաչու թռչող սարք է խոցվել։









