Իրանը չի համաձայնի հրադադարի, քանի դեռ դաս չի տվել հարձակվողներին, որպեսզի նրանք այլևս չքննարկեն Թեհրանի դեմ ռազմական գործողությունները, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք կտրականապես չենք ձգտում հրադադարի։ Մենք համոզված ենք, որ պետք է ագրեսորի դեմքին հարվածել, որպեսզի նա դաս քաղի և այլևս երբեք չմտածի Իրանի դեմ ագրեսիայի մասին», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է խզել «պատերազմ-բանակցություններ-հրադադար, ապա նորից պատերազմ» ցիկլը։









