Foto

Ռուսաստանի հայերը պաշտպանում են այն տարածքը, որտեղ ապրում են. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերը պաշտպանում են այն տարածքը, որտեղ ապրում են։ Այս կարծիքին է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` անդրադառնալով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողություներին հայերի մասնակցությանը։

«ՌԴ–ում երեք միլիոն հայեր կան, և այնտեղ, իհարկե, հայերը կռվում են, և, իհարկե, ունենք հերոսներ։ Այն տարածքը, որտեղ ապրում ես, դա ևս քո հայրենիքն է, այդ երկիրը տալիս է կրթություն, բնակության բոլոր պայմանները, ճիշտ չէ լուռ համակրեպվելը` ինչպես են ցանկանում գալ ու կործանել դա»,– «Sputnik Արմենիայի» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամյանը։

Նա կարծում է`սխալ մոտեցում է, երբ ասում են` ինչու պետք է հայերը Ռուսաստանի համար կռվեն։
«ՌԴ–ում 9–րդ դարից հայեր են ապրում, որոնք հենց աշխարհի մակարդակով են հերոսներ դարձել»,–ասաց Աբրահամյանը։
ՌԴ հայերի միության նախագահը նկատում է, որ հայ ժողովուրդը խաղաղություն է ուզում, և դա կապ չունի` մեր տարածաշրջանում է, թե այլ երկրներում։