Foto

Հայ-ադրբեջանական սահման ԵՄ առաքելություն ուղարկելու գաղափարը կյանքի է կոչվում. Լիտվայի ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահման ԵՄ առաքելություն ուղարկելու գաղափարը կյանքի է կոչվում։  Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳՆ-ն:

«Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարների եռյակը, որոնք ԵՄ մանդատ ունեն, առաջին անգամ դա հնչեցրել են անցյալ տարվա հունիսին Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ։

Եթե ​​գաղափարը հաջողվի, առաքելությունը կարևոր քայլ կլինի տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին»,- ասված է հայտարարությունում: