Եվրոխորհրդարանի պատգամավորները դատապարտել
են ադրբեջանկան ագրեսիան, ի պաշտպանություն
Հայաստանի ակցիա են իրականացրել, հնչեցին կոշտ ելույթներ։ ՀՀԿ փոխնախագահ
Արմեն Աշոտյանն, իհարկե, ողջունում է պատգամավորների ելույթները, դատապարտող հայտարարությունները,
բայց արձանագրում՝ շոշափելի արդյունքներ չկան և ինքը նման հույսեր էլ չունի, քանի որ
մեզ շարունակում է ներյակայացնել կապիտուլյանտ իշխանություն։ «Եվրոպական խորհրդարանի
տարբեր քաղաքական խմբակցությունների ձայնն այս անգամ ավելի բարձր լսվեց, և ես շատ շնորհակալ
եմ իմ կուսակցական ընկերներին՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից, որոնք բազմաթիվ
հայտարարություններ են արել և այն եվրոպատգամավորներին, ովքեր դատապարտել են ադրբեջանական
ագրեսիան՝ անկախ իրենց քաղաքական պատկանելիությունից։ Սակայն եկեք քաղաքական ոմանտիզմով
չտառապենք, հարյատարությունները կարևոր են, եթե դրանց հետևում են պահանջ-գործողություններ:
Իսկ այդ պահանջը, ցավոք սրտի, շատ քիչ լսվեց Եվրոպական խորդրդարանի քննարկումների ժամանակ՝
ուղղված գործադիր իշխանությանը՝ եվրոպական հանձնաժողովին։ Հանձանժողվի և՛ արտաքին հարաբերությունների
պատասխանատու Ժոզեպ Բորելի, և՛ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի հայտարարությունները ցույց
են տալիս, որ բարդ, քաղաքական հայտարարություններից այն կողմ կոնկրետ ագրեսորին՝ Ադրբեջանին,
պատժելու քայլեր չեն ձեռնարկվելու՝ սանկցիաներ և այլն, և այլն։ Ցավով արձանագրեմ, որ
Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ ստեցին Բյուսելում իրենց
պատգամավորների հարցերին պատասխանելիս՝ մասնավորպես Ադրբեջանի հետ գազային համաձայնագրի
պարագայում մարդու իրավունքների խնդիրը դիտարկել-չդիտարկելու
հարցում։ Եվրոպական միությունում այս ընթացքում գազի հետ կապված խնդիրներ առաջացան,
ուստի խուճապահար փնտրում են այլ ուղիներ՝ ինչը հասկանալի է։ Երկու համաձայանգիր է
ստորագրվել՝ մեկը Եգիպտոսի, իսկ մյուսը՝ Ադրբեջանի հետ։ Եգիպտոսի համաձայնագրում կա
մարդու իրավունքներին վերաբերող պահանջ և պարտավորություն, իսկ Ադրբեջանի հետ համաձայնագրում
դա չկա։ Սա նշանակում է, որ իրական քաղաքականության տեսակետից ԵՄ գործադիր իշխանությունն
Ադրբեջանին սանձելու, պաժելու գործնական քայլեր չի իրականացնելու։ Սա պետք է հստակ
գիտակցել և շնորհակալ լինելով առանձին եվրոապական քաղաքական ուժերին, որոնք աշխատանք են կատարում նաև մեր աջակցությամբ։ Սակայն Եվրոպայում
գործադիր իշխանության, որոշում կայացնողների մակարդակով մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։
Պետք է արձանագրենք, որ խնդիրը նախ և առաջ Հայաստանի իշխանության մեջ է, հենց նրանք
են ներել Ալիևին և Էրդողանին 44 օրյա պատերզմից հետո, երբ ոչ մի միջազգային կառույցում, ոչ մեկը բարձրաստիճան
շուրթերով չի բարձրաձայնել 44 օրյա պատերազմի հետաքննության, գործած ռազմական հանցագործությունների
և դրանց պատժին վերաբերող ոչ մի քայլ չեն ներկայացրել՝ մերձավոր արևելքից բերված վարձկանների,
ֆոսֆորային զենքի կիրառման և այլնի մասին, թեպետ ունեին դրա համար բավարար հիմքեր,
այդ թվում նաև մեր կուսակցության աշխատանքի շնորհիվ։ Այս իշխանությունը մատը մատին
չի տվել, որ պատերազմից հետո պատժեն Ալիևին և պահը բաց է թողնված։ Չեմ կարծում, որ
այս փուլում Ադրբեջանը կպատժվի, ես ունեմ խորը կասկածներ, քանի որ մեզ շարունակում
է ներկայացնել կապիտուլյատ իշխանությունը, որի ուշքն ու միտքը Հայաստանի ազգային շահի
հաշվին կեղծ խաղաղության օրակարգ ստեղծելն է»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։









