Միրզոյան-Բայրամով
հանդիպումից առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները
գնդակահարում հայ գերիներին։ Սա ռազմական հանցագործություն է։ Տեսանյութի իրողությունը
դտապարտելի է նաև միջազգային հանրության կողմից, որի մասին նրանք խոսեցին, կոչ արեցին
և դատապարտեցին Ադրբեջանի պահվածքը։
Հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է նաև ՄԻԵԴ և Արդարադատության
միջազգային դատարան։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը
հարցեր է ուղղել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ
Նաիրա Զոհրաբյանին։
-
Տիկի՛ն Զոհրաբյան,
միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտել են ադրբեջանական հանցագործությունը։
Սրանից ի՞նչ կարելի է ակնկալել։
-
Միջազգային կառույցները նոր իմացա՞ն, որ Ադրբեջանը ռազմական հանցագործ է և
գերիներին՝ զինվորական և քաղաքացիական անձանց, խոշտանգում են, գլխատում են, բռնաբարում
են, անարգում են՝ անկախ սեռից։ 44 օրյա պատերազմի ընթացքում նման հարյուրավոր տեսանյութեր
են եղել՝ տարեց մարդու վիզն ուղիղ եթերում կտրելը և այլն։ Այս վերջին պատերազմում ազատամարտիկ
կանանց անարգելը։ Ի՞նչ արեցին այդ միջազգային կառույցները, անհատները։ Ինչպես հիմա
են ցավ հայտնում և կոչ անում, այնպես էլ՝ այն ժամանակ։ Դրանից ավելի ոչինչ չեն անում։
Եվրոպական միության առաջին դեմքերից մեկը՝ տիկին Ուրշուլան, անձամբ գնաց Բաքու՝ Ալիևի
հետ նոր էներգետիկ պայմանագիր կնքելու։
-
Առաջիկայում կայանալու
է Եվրոպական խորհրդի նիստը։ Ի՞նչ հույսեր կաելի է կապել դրա հետ։
-
Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ազնիվ պատգամավորներն այդ
հարցը կբարձրացնեն, անգամ բանաձևի նախագիծ կշրջանառեն, չի բացառվում, որ այն անգամ
ընդունվի, որտեղ կդատապարտվի Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։ Բայց դրանից
ավելի՝ այլ պատժամիջոց, Եվրոպական կառույցները կիրառո՞ւմ են Ադրբեջանի նկատմամբ։ Օրինակ՝
Եվրոպական միությունը փորձում է վերանայել Ադրբեջանի հետ իր գազային պայմանագրերը,
ավելի թեթև՝ Եվրոպայի խորհուրդը փորձո՞ւմ է ԵԽԽՎ-ով Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ
որևէ սանկցիա կիրառել, օրինակ՝ կասեցնել նրանց
քվեարկելու իրավունքը կամ գոնե մեկ նստաշրջանում զրկել ձայնի իրավունքից։ Այդ լալահառաչ
թվիթերյան ստատուսներն ինձ համար առոչինչ են, քանի դեռ որևէ կոնկրետ, գործուն պատժամիջոց
չի կիրառվել։ Երբ Ռուսաստանում Նավալնու «չոլկան» խառնվում էր կամ հազում էր Գերմանիայի
այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկերը բորտ էր ուղարկում, որ տանեն Գերմանիա և հարբուխը
բուժեն, Եվրոպական բոլոր ինստիտուտները մեկը մյուսի հետևից սանկցիաներ էին կիրառում
Ռուսաստանի դեմ։ Նավալնու օրինակով՝ Ռուսաստանը տևական ժամանակ զրկված է եղել ձայնի
և քվեարկելու իրավունքից։ Այո՛, դա նորմալ է և լեգիտիմ։ Եթե այս ռազմական հանցագործության
պատասխանն ընդամենը լալահառաչ տեքստերն են կամ հայտարարությունները, ապա ավելի լավ
է ոչինչ չանեն։
-
Արդյունքի հասնելու
համար ՀՀ իշխանությունը, ՄԻԵԴ ներկայացուցչությունը, ԱԺ Մարդու իրավունքների մշտական
հանձնաժողովն ի՞նչ անելիք ունեն, որտե՞ղ են թերանում։
- Իհարկե, եթե ՀՀ-ն այդքան ուժ և ձայն ունենա արտաքին աշխարհում, ապա անելիք շատ կա։ Մենք այսօր ունենք պարտված իշխանություն և ակնկալել, որ Ալիևն այսօր պետք է բանակացի նրա հետ, անիմաստ է։ Ալիևն այսօր թքած ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպական միության վրա, իսկ Նիկոլ Փաշինյանի վրա նա վաղուց թքած ուներ» Իր բոլոր քայլերը դրա մասին են վկայում։ Քանի դեռ Հայաստանի անունից բանակցողը Փաշինյանն է, անելիք չկա։ Ես չեմ ասում, թե իշխանությունը չի ուզում գերիներին վերադարձնի կամ այլն, իհարկե կուզենա, թեկուզ իր փիառի համար, բայց ոչինչ անել չեն կարող։
-
Դուք թշնամու ռազմական
հանցագործությունները պայմանավորեցիք նաև ոչ լավ բանակցողով։ Խոշտանգումներ կային նաև
Ապրիլյան պատերազմի ընթացքում։ Այս դեպքերին
ի պատասխան ինչի՞ է կարղացել հասնել 2016թ կառավարությունը։
-
Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են, բայց ոչ այս ծավալով։ Այն
ժամանակ մենք գերի հանձնված տղաներ չենք ունեցել։ Խոշտանգված դիեր ենք ունեցել, ինքս
զբաղվել եմ դրանով և այո,՛ թե՛ Եվրոպական դատարանը, թե՛ Եվրոպական կոմիտեն անդրադարձել
են խնդիրն։ Ես՝ ինքս, Ստրասբուգում մասնակցել եմ մի քանի փակ քննարկումների, որտեղ
Ադրբեջանը բավականաչափ վատ և ծանր վիճակում ուղղակիորեն աղերսում էր սանկցիներ չկիրառել
և պատրաստ էր անգամ այդ արարքները կատարող ադրբեջանցի զինծառայողներին հանձնել եվրոպական
արդարադատությանը։ Այն ժամանակ Հայաստանի ձայնը լսելի էր միջազգային կառույցներում։
Այսօր Հայաստանը ձայնազուրկ է և ընդամենը մի դետալ է տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական
շահերն ունեցող երկրների համար։ Այս իշխանությունը միջազգային հարթակում ձայնազուրկ
է և նրա դուխը հերիքում է միայն երկրի ներսում մուրճ թափահարելուն, իսկ դրսում այդ մուճն
անգամ «ռագատկի քար» չի դառնում։
-
Հանրությունն ի՞նչ
կարող է ակնկալել ՄԻԵԴ դիմելեց, միջանկյալ որոշումներից։ Ի վերջո միայն հայտարարվում
է, որ դիմում են և արդյունքների մասին չեն խոսում։
-
Այստեղ անելիք ունեն մեր դեսպանությունները, սփյուռքը, խորհրդարանական
դիվանագիտությունը, որն այսօր շրիշաից ցածր մակարդակի վրա է։ Ընդ որում, ես այստեղ հավասարություն
եմ դնում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների միջև։ Ամենայն պատասխանատվությամբ
հայտարարում եմ՝ միջազգային կառույցների հետ ներկայիս խորհրդարանի ո՛չ իշխանական, ո՛չ
ընդդիմադիր պատգամավորներից գրեթե ոչ մեկը չի աշխատում։ Այդ կառույցների հետ աշխատում
են մի քանի առանձին գործիչներ՝ Դավիթ Շահնազարյան, Արմեն Աշոտյան, որոշակիորեն նաև
Լևոն Զուրաբյանը։ Մարդու իրավունքների հանձնաժողովը մինուս անսահմանություն աշխատանք
ունի միջազգային կառույցների հետ, խորհրդարանական դիվանագիտությունը զրո է։ Դեսպանատների
դիվանագիտական աշխատանքի մասին նույնիսկ անհարմար է խոսելը, իրենք միայն աշխատավարձ
են ստանում։









