Այս արտահայտությունը, որ լայնորեն տարածված է հանրության շրջանում, իշխանափոխության հիմնական արգելակներից մեկն է. մարդիկ մտածում են, որ եթե մենք դատապարտված ենք, ուրեմն ոչինչ փոխել պետք չէ, թող մնա այնպես, ինչպես որ կա:
Նախօրեին այս նույն միտքը հնչեցրեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը՝ չունենալով, կամ չներկայացնելով որևէ բացատրություն կամ հիմնավորում:
Ամբողջ հարցը հետևյալն է. ճիշտ ե՞ն արդյոք ՀՀ առաջին նախագահն ու այս թեզը շրջանառող իշխանական սազանդարները:
Ոչ, միանշանակ ճիշտ չեն առնվազն երկու պատճառով.
1. երբեք չի կարելի ցույց տալ քո ընկճված, կոտրված ու թշնամու ողորմածությանը մնացած վիճակը. դրանով դու սադրում ես թշնամուն էլ ավելի բարձրացնել պահանջների նշաձողը, և
2.օրհասական վիճակում պետք է օգտվել ցանկացած հնարավորությունից. իշխանափոխությունը եթե օգուտ չտա, վնաս հաստատ չի տա: Կամ ժողովրդական լեզվով ասած՝ էս նաղդա, տեսնենք նրանք ինչ կարող են անել:
Իսկ ինչպիսի՞ հնարավորություններ կտա իշխանափոխությունը.
1. կզրոյացնի բոլոր բանավոր պայմանավորվածությունները, իսկ մեզ սպառնացող բոլոր վտանգերը կապված են Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռք բերված բանավոր պայմանվորվածությունների հետ:
2. նոր իշխանությանը հնարավություն կտա առնվազն կասեցնել նախ պետության կազմաքանդման, ապա նաև մեր վրա եկող աղետի թափանիվը:
3.կվերացնի ներքին պառակտվածությունը, ատելության ու թշնամության միջավայրը՝ բացելով կոնսոլիդացիայի համար աննախադեպ հնարավորություն:
4. ի զորու կլինի պոտենցիալ գործընկեր պետությունների հետ ձեռք բերել միջնաժամկետ և երկարաժամկետ պայմնավորվածություններ՝ նախ կանխելով Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան, ապա նաև Հայկական շահերը բանակցային գործընթացում առավելագույնս ներկայացնելու ու պաշտպանելու համար:
5. կբարձրացնի ՀՀ ԶՈւ մարտական ոգին, հաղթանկի հանդեպ հավատը, ապա նաև նոր զինատեսակներով համալրելու գերկարևոր խնդիրը:
Նշված քայլերը պարտադիր են, առանց որոնց ոչ մի հաջողություն չի կարող լինել, բայց նաև կասկածից դուրս է, որ այս իշխանությունը չի կարող (նաև խոստովանել է այդ մասին) լկատարել դրանք:
Հիմա դատեք ինքներդ, որքանով ե՞ն ազնիվ «ով էլ գա, մեկա պետք ստորագրի» թեզի հեղինակները և փորձեք հասկանալ, թե ի՞նչ շահեր են նրանք հետապնդում կոտրելով մեր կամքն ու հավատը . . .