Խոսելով Իրանի գործոնի և հայկական բանակի մարտունակությունը վերականգնելու մասին, արդյո՞ք մենք ունենք այդ ժամանակը, որ բանակի մարտունակությունը վերականգնենք, հզորանանք այնքան, որ Ադրբեջանի և Թուրքիայի համար կարողանականք տարածաշրջանում գլխացավանք դառնանալ, հնարավո՞ր է Իրանի միջոցով իրավիճակը սառեցնենք այնպես, որ Հայաստանը շնչելու ժամանակ ունենա կես կամ գոնե մեկ տարի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց․ «Մենք արդեն երկու տարի կորցրած ժամանակ ենք արձանագրել, հիմա՞ էլ չանենք ու մեկ տարի հետո ասենք՝ մենք ժամանակ ունե՞նք։ Դու երբեք չես ունենա խաղաղություն, եթե չունենաս մարտունակ բանակ: Սա ուղղակի այբուբեն է և ես զարմանում եմ, որ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց այս այբուբենը պետք է բացատրել»։
Քոչարյանը նշեց, արդյո՞ք, Իրանից բացի, կա մեկը, որ պատրաստ է աջակցել։
«Իրանում բոլոր մակարդակներով եղել են շատ լուրջ հայտարարություններ՝ սկսած հոգևոր առաջնորդից, նախագահից և բարձրաստիճան զինվորականներից։ Սա նույնն է, որ ասեն «էստի համեցեք», եկեք բանակցենք, մենք ինչո՞վ կարող ենք օգտակար լինենք այս հարցում: Ուղղակի չլսել ու չհասկանալ դա, հնարավոր չէ։ Դա պետք է արվեր 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին, գոնե գարնանը։ Եթե շանսը կա, հիմա պետք է անենք»։









