Երեկ վարչապետ Փաշինյանը ելութ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլիայում։ Vesti.am-ը քաղաքագետ Մենուա Սողոմոնյանին հարցեր է ուղղել ելույթի ենթատեքստերի և առաջ քաշված խնդիրների վերաբերյալ։
- - Պարո՛ն Սողոմոնյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ելույթը։
- - 20 րոպեանոց ելութում Փաշինյանը փաստեր նշեց արդբեջանական ագրեասիայի վերաբերյալ, բայց, իմ կարծիքով, արեց մի քանի վտանգավոր հայտարարություններ։ Առաջին հերթին նա հարվածի սլաքներ ուղղեց դեպի Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստան և վերջինիս հովանու ներքո գտնվող ՀԱՊԿ։ Իհարկե, անվանական չնշեց, բայց ակնհայտ էր, թե ում նկատի ունի, երբ խոսում էր գործընկերների լռության և ժողովրդի կողմից դժգոհության մասին։ Այո, այդ դժգոհությունը կա և ինքս էլ եմ դա արտահայտել, բայց ՄԱԿ-ի ամբիոնից քննադատել գործընկերներին դա ճիշտ չէ և վտանգավոր է։ Դա խոսում է ռազմավարական դաշնակից փոխելու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության մասին, ինչը բնավ հիմնավորված չէ։ Այդ դեպքում մենք ունենալո՞ւ եք ռազմավարական դաշնակից, որն օգնելու է մեզ։ Փելոսիի այցի շրջանակներում, ինձ հասած տեղեկություններով, այդ երաշխիքները չեն տրվել։
- - 29 800 քառ․ կմ-ի թեզի շարունակությունն ի՞նչ վտանգներ է պարունակում։
- - Փաշինյանը շարունակում է իր այդ խոսույթը։ Այսինքն՝ նա կանխակալ վերաբերմունք է արտահայտում Հայաստանի տարածքի նկարտմամբ։ Եթե սահմանագծում արված չէ, ապա ինչո՞վ է որոշում 29 800 քառ․ կմ։ Իսկ այն հայտարարությունը, որով Ադրբեջանին հրավիրում է ցույց տալ իր հավակնությունների քարտեզը, շատ-շատ վտանգավոր է։ Եթե ոմանք կարող են այս հայտարարության մեջ տեսնել Ադրբեջանին ագրեսոր ճանաչելուն ուղղված մարտահարվեր, ապա պետք է հասկանալ, որ Ալիևն այդքան հիմար չէ, որ այդ ծուղակն ընկնի։ Կարող է նաև ձևավորվել ընկալում, որ դուք ներկայացրեք ձեր ցանկացած տիպի տարածքային հավակնությունները, և մենք կհասկանանք, դա քննարկե՞նք, թե՞ ոչ։ Սա էլ նշանակում է, որ ՀՀ սուվերեն տարածքը վարչապետի համար սակարկելի է։ Երկրի անվատնգությանն ուղղված քաղաքական անբավարար կամքը, գործը, ինձ մոտ ստեղծում է տպավորություն, որ Փաշինյանը պատրաստ է նոր տարածքներ զիջել՝ հանուն իր իշխանության պահպանման։ Կարծես, ասում է՝ ի՞նչ եք ուզում մեզնից առեք գնացեք, միայն թե թողեք ես իշխեմ։
- - Երբ խոսքը գնում է ՀՀ իշխանության խաղաղության օրակարգի մասին և շեշտադրում է արվում ագրեսիայի վրա, ապա այդ օրակարգը կարո՞ղ ենք համարել տապալված։ 29 800 քառ․ կմ-ի թեզ ենթարդրո՞ւմ է Արցախից հրաժարում՝ հատկապես, որ Արցախի ինքնորշման մասին չխոսվեց, իսկ արցախցիներին Փաշինյանն անվանեց Լեռնային Ղարաբաղում ապրող հայեր։
- - 29 800 քառ․ կմ անընդհատ շեշտադրելով կա այդ ակնարկը, որ Հայաստանը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Փաշինյանն ասում է՝ ճանաչիր իմ տարածքային ամբողջականությունը՝ 29 800 քառ․ կմ-ով, ես էլ կճանաչեմ, քո տարածքային ամբողջականությունը։ Սա ԱԺ-ում ասածի շարունակությունն էր, որ ինքը ստորագրելու է այդ փաստաթուղթը։ Կոռեկտությունս էլ չի ներում՝ սա ժողովրդի, Արցախի, Արցախի հարցի վրա «թքած» ունենալու մասին է խոսում։ Մարդը պարզ ասում է, որ այո,՛ ես Արցախը ճանաչելու եմ Ադրբեջանի կազմում։ Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին՝ անհարժեշտ է առաջ տանել, բայց այնպես, որ Հայաստանը ինքը կարողանա իր ուժերով երաշխավորել իր անվտանգությունը։ Դրա համար պետք է քաղաքական կամք դրսևորել, գնել անհրաժեշտ սպառազինություն։ Իսկ ամենակարևորը ժողովրդի միասնականությունն է, բայց այս իշխանությունով հայ ժողովուրդը չի կարող համերաշխ և միասնական լինել, չի ստացվում այդպես։
- - Փաշինյանն իր ելույթում չանդրադարձավ Թուրքիայի թշնամական քաղաքականությանը, որի նախագահ էրդողանը Նյու Յորքում Հայաստանից ունեցած «պահանջների» մասին խոսեց ֆաշիստական, ագրեսիվ ու ոչ պատշաճ բառամթերքով ու տոնայնությամբ: Ինչո՞ւ։
- - Չանդրադարձավ, քանի որ նա Հայաստանի ազգային, պետական շահը սպասարկողը չէ։ ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայում պետության ղեկավարների ելույթները, հատկապես այն պետությունների, որոնք անվտանգային խնդիրներ ունեն, պետք է շոշափեն այն թեմաները, որոնք վերաբերում են այդ անվտանգության խնդիրներին։ Թուրքիայի հետ հարբերությունները, հայ-ադրբեջանական հարաբերություններին միջամտությունն այդ կարևոր թեմաներից է, որը պայմանավորում է ՀՀ անվտանգությունը։ Եվ այսպիսով՝ ռազավարական դաշնակցին անուղղակիորեն «կպնում են», բայց այն պետությանը, որի աջակցության բացակայության պայմաններում 44-օրյա պատերազմի արդյունքն այդպիսին չէր լինի, չանդրադառնալը նշանակում է կա՛մ վախենալ, կա՛մ ինքն ունի պայմանավորվածություններ, որոնք չի ցանկանում խախտել։ Դա ապացույցն է նրա, որ Նիկոլ Փաշինյանը չի սպասարկում ՀՀ պետական շահը։
- - ՄԱԿ-ում ներկայացող երկրների ղեկավարները հստակ պահանջներ էին ներկայացնում իրենց սպասելիքների մասին։ Ի՞նչ պահանջներ Դուք առանձնացրեցիք Փաշինյանի ելույթից։
- - ՄԱԿ-ում Փաշինյանը, ոչ մի էական պահանջ չներկայացրեց, բացառությամբ նրա, որ Արցախ հումանիտար առաքելությունների գալու խնդիր կա։ Խոսում էր դիվանագիտական աջակցության մասին, խնդրում էր, որ աջակցեն խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծեն։ Անվտանգությունն ապահովելու վերաբերյալ միջազգային հանրության գործառույթների և հանձնառությունների վերաբերյալ որևիցե պահանջ չարտահատվեց։ Ագրեսիան զսպելու, պատժամիջոց կիրառելու, հասցեական գնահատական տալու, գործուն քայլեր կիրառելու վերաբերյալ ոչ մի բառ չասվեց։









