Էրդողանը պատերազմ և արագ հաղթանակ է փնտրում. դա նրան պետք գալիք ընտրություններում հաղթելու համար:
Հիմա ամենակարևոր հարցը հետևյալն է. ու՞մ հետ նա կսադրի այդ պատերազմը՝ արագ հաղթանակի ակնկալիքով:
1. Հունաստան
2. Իրան
3. Ռուսաստան
Հաշվարկելով Թուրքիայի ռեսուրսներն ու պոտենցիալ թշնամու ուժը, կարծում եմ ընտրությունը կկանգնի Իրանի վրա, իսկ ֆորմալ առիթ կդառնա այսպես կոչված «զանգեզուրի միջանցքի» բացումը: Իրանում դա արդեն հասկացել են ու ներկայումս ակտիվորեն պատրաստվում են հնարավոր բախման:
Այստեղ շատ կարևոր է, թե ինչպես իրենց կդրսևորեն ԱՄՆ ու Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը: Դիտարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ինչպես նաև այլ միջավայրերում հայ-ադրբեջանական պատերազմի քննարկման ընթացքում այս պետությունների արտահայտած դիրքորոշումները, կարելի ենթադրել, որ դրանք առնվազն չեն լինի Թուրքիայի օգտին, եթե չլինեն Իրանի օգտին կամ արդեն Թուրքիայի դեմ:
Իրանի դեմ Թուրքական ռազմական սադրանքը ինչ որ փուլում կարող է բացել նոր ճակատներ՝ ինչպես Հունաստանի, այնպես էլ Ռուսաստանի կողմից:
Ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթում և մենք այսօր արդեն պետք է պատրաստ լինենք իրադարձությունների դրամատիկ զարգացումներին . . .