Foto

Քոչարյանը նոր հայտ է ներկայացնում

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քաչարյանը հանդիպում ունեցավ իր աջակիցների հետ։ Հանդիպումը փակ էր լուսաբանման համար և լրագրողները հարցեր տալու հնարավորություն չունեին։ Հանդիպման ավատին «Հայաստան» դաշինքը հաղորդագրությամբ տեղեկացրեց, թե ինչի մասին են խոսել։ Քոչարյանն ակտիվ քաղաքականություն վերադարձավ 2020թ արյունալի պատերազմից հետո և իշխանությունն իր ձեռքը վերցնելու պատրաստամություն հայտնեց՝ հայտարարելով, որ եթե այս իշխանությունը շարունակի գործել՝ լինելու է պատերազմ և զոհեր։ Երկրորդ նախագահը վստահ էր, որ ընտրություններում հաղթելու և հայ ժողովրդին բերելու է, իր իսկ խոսքով ասված, արժանապատիվ խաղաղություն՝ անգամ եթե դրա գինը նոր պատերազմն է։ Հաճախ իր հրապարակային խոսքում նա նշում է, որ գործող իշխանությունը խաղաղությունը մուրում է և հետևանքն էլ սա է։ Քոչարյանի նախազգուշացումից հետո՝ խաղաղ պայմաններում հայկական կողմը տվել բազմաթիվ զոհեր, թշնամին առաջխաղացում է ունեցել Սև լճի, Թաղավարդի, Կովսականի, Իշխանասարի, Փառուխի, ինչպես նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի տարբեր շրջաններում։ Մինչ 2022 թ սեպտեմբերի 13-ը, ըստ Փաշինյանի, օկուպացված է ՀՀ տարածքի 44 քառ․ կիլոմետրը։ Սակայն ընտրություններում հաղթանակ չտանելուց հետո՝ Քոչարյանն ինքն իրեն արձակուրդ տվեց և քաղաքական դաշտում ակտիվություն չէր ցուցաբերում։ Սեպտեմբերի 13-ին վերսկսված ռազմական գործողություններից հետո քաղաքացիները ինքնաբուխ հավաք անցկացրին և որոշեցին, որ պետք է գնան Քոչարյանի գրասենյակ՝ նրա հետ հանդիպման: Դա էլ, հավանաբար, ակտիվ քաղաքանություն վերադառնալու առիթ դարձավ։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում թե Քոչարյանը երբևէ դուրս է եկել ակտիվ քաղաքականությունից․ «Միգուցե տպավորություն էր ստեղծվել, թե այևս չի զբաղվում ակտիվ քաղաքականությամբ, բայց բացարձակ այդպես չէ և դա նա վերահաստատեց երեկվա հանդիպման ժամանակ»։

Նկատելի է, որ վերջին օրերին ակտիվ է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով, հանուն երկրի փրկության, նշում է, որ պատրաստ է աջակցել ցանկացած օրակարգի։ Ընդդիմությունը նույնպես ակտիվ է, ինչպես և խոստացել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Ի դեպ նրա նախաձեռնությամբ հավանաբար շուտով կհանդիպեն ՀՀ երեք նախկին նախագահները, Արցախի երկու նախկին նախագահները և Գարեբին Բ ու Արամ Ա կաթողիկոսները։

Հեղինակ: Աննա Ավետիսյան