Ես այս պահին որևէ քաղաքական գործընթացում մեջ ներգրավված չեմ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վարչապետի թեկնածու լինելու մասին հարցադրմանը։
«Ես իրականացնելու եմ հիմնադրամի հետ կապված ակտիվ հանրային գործունեություն, այն օրհասական հարցերը, որոնք կան, պետք է արձանագրել և այն բացերը, որոնք կան, լրացնել։ Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածու և այլն, հանրությունը իմ կարողությունները լավ գիտի, ինքս իմ կարողությունները լավ գիտեմ, իմ արարքների վրա վստահ եմ, այս պահին ես ինձ այստեղ եմ տեսնում»,- նշեց Թաթոյանը։









