Հետևելով տարածաշրջանային
աշխարհաքաղաքական խորքային գործընթացներին՝ որոնք ամբողջովին փոխել են ուժերի դասավորությունը, ակնհայտ է դառնում,
որ ընթանում է Հարավային Կովկասի նոր վերաբաշխում։ Նկատելի է, որ Ադրբեջանը ներկա փուլում փորձարկում է Մոսկվայի՝ միաժամանակ երկու
ճակատով գործելու կարողությունը։ Եթե խոսենք ավելի անկեղծ, ապա, ըստ էության, հայ-ադրբեջանական սահմանին,
մեծ հաշվով էական փոփոխություն չկա այն առումով, որ իրավիճակի իրական կայունացումը
դեռ շատ ու շատ հեռու է։ Հստակ արձանագրենք, որ այսօրվա սրացումն արդեն իսկ տեղի է ունենում ուղիղ
ՀՀ սահմանին, ինչ-որ տեղ Արցախի հարցից դուրս՝ թուրանական տրամաբանության մեջ։
Դեպքերի զարգացումները
վկայում են, որ Ադրբեջանը հասնելու է 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունների
բառացի իրականացմանը, և մասնավորապես՝ ՀՀ տարածքով տրանսպորտային միջանցքների ճեղքմանը։
Ասեմ ավելին, եթե հարցը որևէ կերպ չլուծվի առանց ռազմական ուժի, կարող ենք ենթադրել,
որ ադրբեջանական բանակը ստիպված կլինի նորից ու նորից քայլեր ձեռնարկել, չմոռանանք,
որ Բաքվի ձեռքում եռակողմ փաստաթուղթ է։
Ըստ էության, այսօր մենք տեսնում ենք,
թե ինչ է կատարվում աշխարհում և աշխարհաքաղաքականության մեջ, որտեղ, կարծես թե, արդեն
տաբուներ չկան։ Սակայն Հայաստանը կարող է նոր պաշտպաններ ունենալ։ Իսկ ԱՄՆ-ը արդեն
բացահայտորեն փորձում է դերակատարում ունենալ՝ հույս ունենալով դուրս մղել Ռուսաստանին:
Բայց մինչ այժմ նրանց կանգնեցրել են մի շարք չլուծված խնդիրներ, և մասնավորապես՝ նույն
Ադրբեջանի հետ, որին վերապահված է ռեսուրսները ԵՄ փոխադրողի դերը։
Ի դեպ, ՀԱՊԿ դիմելու հետ կապված, ՀՀ համար ևս կան խնդիրներ, ավելի ճիշտ՝ ոչ թե ՀՀ ղեկավարության՝ այլ Նիկոլ Փաշինյանի, քանի որ, հիպոթետիկ ասած, ՀԱՊԿ-ը կարող է մտնել Հայաստանի տարածք ոչ միայն երկրի ընդհանուր պաշտպանության, այլ, առաջին հերթին, այստեղ տեղակայված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների ոչնչացման համար։ Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը վերջին տարիներին ասում էր, թե իբր այդ օբյեկտները բացարձակ թափանցիկ են թե՛ լրագրողների, թե՛ Ռուսաստանի համար, բայց իրականում դա այդպես չէ։ Հունիսից օգոստոս, լաբորատորիաները ստուգել է ամերիկացի մասնագետների մի ամբողջ խումբ՝ Ռայան Արների գլխավորությամբ։ Այցի նպատակն էր վերահսկել աշխատանքը տարբեր վիրուսների հետ։ Հայ հանրության համար այս թեման գործնականում անտեսանելի է, քանի որ ՀՀ ղեկավարությունը, համաձայնության գալով ԱՄՆ-ի հետ, որոշել է նման տեղեկատվության անհասանելիության առավելագույն աստիճանը։
Զարգացումների քրոնիկոնին
նայելով՝ կարող ենք պատկերացում կազմել և համապատասխան եզրահանգման գալ,
որն այնքան էլ մեր օգտին չի խոսում, քանի որ կանխատեսելի է, որ Ադրբեջանի ճնշումները
կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջանցքները չեն ճեղքվել։ Ի դեպ՝ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ ՌԴ-ն
այստեղ չեն օգնի Հայաստանին, քանի որ Մոսկվան ինքն է թույլատրել հաղորդակցությունները։
Փաստենք, որ, ըստ ամենայնի,
Հայաստանը սխալ է հաշվարկել, քանի որ խաղադրույքը կատարել է սխալ ռուսաստանյան քաղաքական
դաշտի ոչ նպատակահարմար ֆիգուրանտների վրա, որոնցից շատերը, նույնիսկ հենց Ռուսաստանում, բոլորին հոգնեցրել են։ Հավելենք նաև, որ Ռուսաստանում ավելի շատ փորձագետներ կան, քան
նրանց նեղ շրջանակը, ում հետ Հայաստանը մշտապես գործ է ունենում։
Ամփոփելով ընդգծենք, որ ժամանակին
հայտնաբերված ճիշտ խոսքերը, այլ ոչ թե պատերազմը, ուժ ունեն՝ կասեցնելու որոշակի ռազմական
գործողություններ, սակայն, ցավոք, դրանք դեռ չեն հայտնաբերվել:
Արմեն Հովասափյան









