Foto

10-ամյա Մանվել Առաքելյանը հաղթել է ադրբեջանցի հակառակորդին (լուսանկարներ)

Վրաստանի Բաթումի քաղաքում  սեպտեմբերի 16-ին մեկնարկել է Շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը։

undefined


 70 ֆեդերացիայի 752 մասնակից կպայքարեն 6 անվանակարգերում (Մ8, Մ10 և Մ12 բաց և աղջիկներ):Մ12 անվանակարգում առաջին տուրը մեկնարկեց Հայաստան -Ադրբեջան հակամարտությունով։

Հայաստանը ներկայացնող 10-ամյա Մանվել Առաքելյանը ունենալով 1617 վարկանիշ հաղթեց իրենից բարձր՝ 2196 վարկանիշ ունեցող ադրբեջանցի Ահմադ Կհագանին։


undefined


undefined


 «Բոլորիս համար դժվար օրեր են, սիրտ ու հոգի չկա ոչ մի բանի, և նման թեկուզ փոքրիկ հաղթնակները մեզ գոնե ժամանակավորապես  հուսադրում, ուրախացնում են։ Իհարկե, մենք սրանով չպիտի բավարարվենք, պիտի կարողանանք  միավորվել ու արժանի պատասխան տալ թշնամուն, ինչպես բազմիցս դա անում են  մեր երեխաները սպորտի տարբեր մրցաշարերում»,-ասաց Մանվելի հայրը՝ Գևորգ Առաքելյանը։

Առջևում դեռ 10 խաղափուլ կա։ Հաջողություն ենք մաղթում Հայաստանը ներկայացնող բոլոր պատանիներին։


undefined