Աշխարհագրությունը Ադրբեջանի առավելությունն է, բայց ենթակառուցվածքները և հարևանների հետ լավ հարաբերությունները նույնպես կարևոր են, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանը ներդրումներ է կատարել ֆիզիկական ենթակառուցվածքների, ծովային նավահանգիստների, մայրուղիների, ինչպես նաև երկաթուղային և օդային բեռնափոխադրումների ստեղծման մեջ։
Անկասկած, տարածաշրջանային տրանսպորտային հանգույց դառնալու համար անհրաժեշտ է պահպանել լավ հարաբերություններ հարևանների հետ...
Ադրբեջանը լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ։ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ գտնվելով Ասիայի և Եվրոպայի միջև, առավելություն է։ Սակայն, առանց համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների, այս առավելությունն անիմաստ է», - ասել է նա Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն. Տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով քննարկման ժամանակ։









