Foto

Թրամփը դիտարկում է Իրանի դեմ գործողությունների տարբերակները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ քննարկում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների տարբերակները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։Պարբերականի տեղեկություններով՝ Սպիտակ տանը դիտարկվում են մի քանի սցենարներ, այդ թվում՝ռազմական գործողություններ Իրանի միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արձակման հնարավորությունների դեմ, ամերիկյան հատուկ ջոկատայինների կիրառմամբ գործողություններ իրանական ռազմական թիրախների դեմ։

NYT-ի փոխանցմամբ՝ B-2 ռազմավարական ռմբակոծիչները, ինչպես նաև ԱՄՆ-ում տեղակայված այլ ռազմավարական ավիացիոն ուժեր գտնվում են բարձր մարտական պատրաստության մեջ։Միաժամանակ նշվում է, որ վերջնական որոշման կայացման և գործողության իրականացման համար անհրաժեշտ է լրացուցիչ նախապատրաստություն, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայում Պարսից ծոցի տարածաշրջանում՝ ամերիկյան ռազմակայանների պաշտպանությունն ապահովելու նպատակով։