Foto

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:


Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը:


Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր: