Foto

Հայաստանն ունի 29800 կմ² տարածք, և դրա որևէ մմ-ն քննարկման ենթակա չի. Փաշինյան

ՀՀ-ն ինչպես նախկինում, հիմա էլ ներգրավված է քաղաքական, բանակցային գործընթացում՝ այդ թվում սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործում։ Այդ մասին գործադիրի նիստում ասաց վարչապետը։

«Աշխատանքային խումբն աշխատում է, ու սահմանային անվտանգության հարցերով մեր դիրքորոշումը հստակ է՝ բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք տևական խաղաղության և կայունության հասնելու համար։ Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այգ գործընթացը տարածքային նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ։

Նորից եմ ասում՝ ՀՀ-ն 29 800 քառ. կմ տարածք ունի և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առաջարկա լինել չի կարող»,-ընդգծեց Փաշինյանը և հավելեց, որ բոլոր միջոցները պետք է գործի դնել, որ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։