Foto

Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը

Ուրախ ենք տեղեկացնել, որ հասանելի է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը՝ https://env.gov.am/, այս մասին հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Այս նախաձեռնությունը Կառավարության որդեգրած թվայնացման և պետական կառավարման արդիականացման քաղաքականության հերթական կարևոր քայլն է՝ ուղղված պետություն–քաղաքացի կապի ամրապնդմանը, տեղեկատվության բաց և թափանցիկ ներկայացմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։

Նոր կայքի մշակման ընթացքում առաջնահերթ է համարվել բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը․ բովանդակությունն այժմ ներկայացված է առավել պարզ, հստակ և համակարգված՝ նվազեցնելով բարդ ձևակերպումները և ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա արագ գտնել անհրաժեշտ տվյալներն ու ծառայությունները՝ ընդամենը մի քանի քայլով։

Կայքի նոր տարբերակը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ լիովին համապատասխանելով ԲՏԱ նախարարության կողմից մշակված թվայնացման սկզբունքներին և մատչելիության ստանդարտին։

Կայքը տեղակայված է Amazon ամպային միջավայրում և մշակված է ՀՀ կառավարության «ԱՄՊԱՅԻՆՆ ԱՌԱՋԻՆԸ» քաղաքականությանը համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ։