Մանկապարտեզը պետք է կոչված լինի ունենալ ավագ խմբեր, մանկապարտեզի տարիքը պետք է լինի ավագ խմբում 6 տարեկանը, և դպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ Արմինե Վաղրամյանը:
«Ես գտնում եմ, որ խնդիրներից մեկն այն է, որ երեխան դպրոց է հաճախում 6 տարեկանից: Անգամ 1 ամսվա տարբերությունը երեխայի մոտ կենսաբանորեն զգալի է:
7 տարեկան երեխան արդեն պետք է պատրաստ լինի մտնել դպրոց, հասկանալ, որ ինքը գնում է գործ անելու՝ աշխատանքը, գիտությունն ու ուսումնառությունը բարդ պրոցես են: Ինքը գնում է լուրջ աշխատանքի, ոչ թե խաղալու կամ քնելու, սոված լինելու, մայրիկին ուզելու, դրանից ամբողջ դասապրոցեսը խաթարվում է:
Այո, խաղի միջոցով պետք է լինի կրթություն, բայց կրթությունը վերածել խաղի՝ անթույլատրելի է: 6 տարեկան երեխան դեռ հագեցած չէ խաղից, նա պետք է հագեցումը ապահովի, և նոր հոգեբանորեն պատրաստ լինի դպրոց գնալու»,- նշել է նա:









