Foto

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ, վիրավորվել՝ վեցը

Ադրբեջանի սանզազերծած ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Նա ասաց, թե քաղաքացիական մեկ անձ է զոհվել։ Զոհվել է բեկորային վնասվածքից։

«Կա վիրավորում ստացած վեց քաղաքացիական անձ», - նշեց ՄԻՊ-ը։

Թիրախավորվել են նաև լրագրողներ, շտապօգնության մեքենան։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ասաց, թե  Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։