Foto

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. Սուրեն Պապիկյան

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. երեկ պահպանվել է հրադադարի ռեժիմը։

«Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը», - կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ադրբեջանական զոքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։

«Խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավարի հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է։ Հայաստանը այս դիրքորոշումն է արձանագրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած  քննարկումների ժամանակ», - ասաց նա։