Foto

Փաշինյանին Սամարղանդում չեն սպասում․ Ղազինյան

Վաղը Սամարղանդում կայնալիք Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթաժողովին քննարկվելու է ադրբեջանական հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա:
Այդ մասին ասել է Թուրքիայի նախագահը. ասել է, որ այդ հարցը քննարկելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնտեղ է լինելու նաև ալիևը:
Բայց գագաթաժողովին ներկա չի գտնվելու Հայաստանի վարչապետը, ով իր Սամարղանդ չմեկնելը պատճառաբանել էր «սահմանային լարվածությամբ»: Մինչդեռ, իմ խորին համոզմամբ, «սահմանային լարվածությունը» չէր կարող լինել այն պատճառը, որի համար ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հրաժարվեր մասնակցել Հայաստանի համար հույժ կարևոր այս հանդիպմանը:
Նրան այնտեղ ուղղակի չեն սպասում, նա այլևս ասելիք ու անելիք չունի, նա սպառել է իրեն որպես բանակցող, պայմանավորվող ու կոնկրետ խնդիր լուծող սուբյեկտ:
Փաստորեն Հայաստանի համար ճակատագրական հանդիպմանը Հայաստանի շահերը ներկայացնելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ հաշվի առնելով երեկ երեկոյան Երևանի կենտրոնում տարերայնորեն մի քանի տասնյակ հազար ցուցարարների առկայությունը և դրա բազմապատկվելու ներուժը, բանակցությունները կանցնեն բավականին բարդ ու ծանր միջավայրում:

https://www.facebook.com/aghazinyan/posts/pfbid0PT229PiGaNxb9o9wo6f3P79D8BJxptTDvw3WwPYsmQpGyVtwWHhex8QNCj1bMPqzl