Foto

Դե հիմա էդ ա …

Երեկվանից հանգիստ չի տալիս այն միտքը, որ մեր ժողովրդի նիկոլապաշտ հատվածն ու նիկոլական ուսապարկերը տեսնում են մի բան, բայց ամեն ինչ անում են իրեն համոզելու, որ սխալ են տեսել, դա չի կարող պատահել, իրենց տեսածը իրենց տեսածը չի: Այսինքն՝ կատարյալ ինքնամերժում, ինքնախաբեություն և ինքնասփոփանք: Եվ հենց դա է, որ պահում է Նիկոլի իշխանությունը, հենց դա է այն լինգը, որ Նիկոլն օգտագործում է մեր երկիրը կործանելու համար:

Օրինակ՝ Նիկոլն ԱԺ ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարում է, որ պաշտպանական գերատեսչությունից իրեն 12 միլիարդ դոլարի սպառազինության պլան են ներկայացրել ու ինքն առանց կարդալու հաստատել է և դա նորմալ է ընկալվում: Այսինքն Նիկոլն իր բերանով խոստովանում է, որ իր պարտականությունների նկատմամբ հանցավոր անփութություն է ցուցաբերել և դրանով հարյուրավոր և հազարավոր մարդկային զոհերի պատճառ դարձել, բայց ծափահարություններ ու շնորհակալություններ է ստանում: Վարդենիսից մինչև Կապան թշնամին հրետակոծում ու սպանում է, իսկ Նիկոլի ստրկազանգվածը նույն պահին հրճվում է, որ  Խորհրդային Հայաստանի 29800 քառ. կմ-ը նրա «կարմիր գիծն» է, թեև նույն հայտարարությամբ նրանց կուռքը փաստացի ձեռքերը լվանում է Արցախից մնացած փշրանքներից և արցախցի մեր հայրենակիցների հետագա ճակատագրի նկատմամբ պարտավորությունից:

Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում. «դե հիմա էդ ա…»:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան