Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ռումբ է տեղադրված, գրում է Shamshyan.com-ը։
Չեխովի դպրոցում և Ֆրանսիական համալսարանում ռումբ տեղադրված չէ, ոստիկանությունն ու ԱԻՆ-ն իրականացնում են ուսումնական վարժանքներ։ Այս մասին «Auroranews»-ին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։









