Մեր ուժը որդեգրել է թափանցիկության, ներառականության եւ ազնվության ուղին ու սկզբունքները՝ ժողովրդի հետ փոխհարաբերություններում։ Այդ մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը․
«Վարչապետի թեկնածու առաջադրվեց ժողովրդի վստահությանն ու սիրուն արժանացած գործիչը, իսկ այդ վստահությունը չափելի է։
Այլեւս Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար վճռորոշ որոշումները կայացվելու են,
ոչ թե գաղտնագողի կամ մարդկանց մոլորեցնելով,
այլ՝ բաց ու հրապարակային՝ մարդկանց մասնակցությամբ ու ժողովրդի կամարտահայտությամբ»,- նշել է նա։









