Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում Ազատության պողոտա, Ահարոնյան և Ադոնց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթ Թ.-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Ա.-ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









