Foto

ՀԱՊԿ-ը սկսել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար մեխանիզմների գործարկման աշխատանքները

ՀԱՊԿ-ն սկսել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար մեխանիզմների գործարկման աշխատանքները, ՏԱՍՍ-ին հայտնել է Կազմակերպության մամուլի քարտուղար Վադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքները»,- նշված է հայտարարությունում։

Զայնետդինովը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը։

«Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները և պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում», - ասել է նա:

Աղբյուրը՝ Aysor.am