Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի կողմից այսօր դեղեր և դեղորայքային պարագաներ են փոխանցվել ՀՀ-ում Իրանի դեսպանությանը:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնեց, որ մարդասիրական այս օգնությունը երախտագիտության դրսևորում է Իրանի ժողովրդի հանդեպ, քանի որ Հայաստանի և Արցախի դժվարին օրերին հարևան և բարեկամ Իրանը եղել է հայ ժողովրդի կողքին:
«Իհարկե, ոչ մի օգնություն Էլ ունակ չէ բարեկամ Իրանի ժողովրդի ցավը մեղմելու, սփոփելու համար, բայց որպես մարդ, որպես բժիշկ, պարտավոր ենք ցավի ու վշտի մեջ գտնվող մարդկանց կողքին լինելու»,- ասաց «Տոնոյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ, 44-օրյայի մասնակից Հենրիկ Մարգարյանը` փաստելով, որ բժշկական պարագաներն ընտրելիս իրեն օգնել Է պատերազմին մասնակից լինելու փորձառությունը:
Մարդասիրական օգնությունն ընդունեց ՀՀ-ում Իրանի փոխդեսպանը՝ շնորհակալություն հայտնելով այս դժվարին օրերին Իրանի ժողովրդի կողքին լինելու համար:









