Խորթ մոր կողմից բռնության հետեւանքով մահացած 1-ամյա երեխայի քույրը մնացել են առանց ծնողների. ոչ հայրը, ոչ մայրը չունեն իրավունքներ փոքրիկի նկատմամբ։
Այս ընթացքում, ինչ 4-ամյա աղջնակը տեղափոխվել է ՀՕՖ, ծնողներից որեւէ մեկը նրան չի տեսակցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՕՖ-ի տնօրեն Միրա Անտոնյանը։
Դարակերտի վարչական ղեկավարը նշեց, որ կենսաբանական հայրը իրավունք չունի երեխային տեսնելու, որովհետև հայրությունը չի ճանաչել ու խնամակալ չէ։
«Մի քանի օր առաջ եմ խոսել քեռու հետ։ Նա ասաց, որ երեխայի մայրը առողջական ինչ-որ խնդիրներ ունի։ Մայրական իրավունքից զրկվել է։ Դրա համար չգիտեմ՝ կարող է երեխային տեսնել, թե ոչ», – ասաց վարչական ղեկավարը։









