Foto

Լուսավոր և ժպտերես աշակերտ. Երասխի միջնակարգ դպրոցի շրջանավարտը դարձել է ողբերգական վթարի զոհ

Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։ Այս մասին տեղեկանում ենք Երասխի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից։

«Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։

Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։