Foto

Քաղաքացին մոլորվել է «Պարզ լճի» տարածքում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու տարածքում քաղաքացի Վ․ Գ․-ն (ծնված 2000 թ․) մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտի։