Foto

Որոշ քաղաքացիներ կրկնում են այն բուժումները, ինչ նշանակվել է նախկինում, կամ հարևանին. Անուշ Ալավերդյան

 

Օր օրի աճում են կորոնավիրուսային վարակի դեպքերը: Փոխնախարարն էլ նախազգուշացնում է՝ բռնկում է սպասվում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ: Բռնկման և դրա հնարավոր կանխագելման վերաբերյալ Vesti.am-ը հարցեր ուղղել Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի թերապևտիկ գծով տեղակալ Անուշ Ալավերդյանին:

-          Օրական գրանցվում է COVID19 հիվանդության միջինում 400 դեպք։ Սա կարո՞ղ ենք համար նոր ալիքի բռնկում։

-          Անընդհատ է խոսվում կորանավիրուսային վարակի նոր ալիքի բռնկման մասին: Իհարկե, դա հնարավոր է՝ հաշվի առնելով վիրուսի  կոնտագիոզությունը: Օրական գրանցվող այդ 400 դեպքը, կարծում եմ, կավելանա աշնանը՝ հասրակության բնականոն կուտակումների պատճառով: Նոր ալիքն իր բռնկումով համեմատաբար թեթև ընթացք կունենա: Պատճառը՝ վիրուսի մուտացիայով  պայմանավորված՝  նոր շտամերի առաջացումն է, որոնց ի հայտ գալով փոխվել են նաև ախտանիշները: Ներկայիս շրջանառվող շտամերով վարակվելու դեպքում դիտվում է վերին շնչուղիների ախտահարում, գլխացավ, բարձր ջերմություն, ցավ ակնագնդերում, կոկորդում, աղիեստամոքսային խանգարումներ: Շատ բնորոշ է մարմնի արտահայտված թուլությունը: Նոր շրջանառվող վիրուսը հազվադեպ է բերում ծանր ընթացքի և պացիենտի մահվան: Այդուհանդերձ անհրաժեշտ է աչալուրջ լինել և անմիջապես դիմել բժշկի, թեստավորվել: Հիշենք, որ կրկնավարակի դեպքում ծանր ընթացքի ռիսկերն աճում են:

-          Ի՞նչն է նպաստում կորոնավիրուսի զարգացմանը։

-          Առաջին հերթին  զարգացմանը նպաստում է այն հանգամանքը, որ ենթաշտամը շատ արագ է փոխանցվում, հետո արդեն հասարակության կուտակումները, աաջարկվող կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ թերահավատ վերաբերմունքը, ինչպես նաև արդեն հիվանդ պացիենտի վերաբերմունքը շրջապատի նկատմամբ: Հաճախ շրջանցում են նաև ինքնամեկուսացման կանոնները և այլ քրոնիկ հիվանդությունների առկայությունը: Բազմաթիվ հաստատված հիվանդներ, ջրեմիջեցնող օգտագործելով, շարունակում են դուրս գալ հասրակության մեջ, ինչը դատապարտելի արարք է:

-          Ովքե՞ր են ռիսկի խմբում։

-          Մեծահասակները, քրոնիկ և աուտոիմուն հիվանդություններով պացիենտները: Այդ խմբերը պետք է կրկնապատվաստվեն: Ճիշտ է, պատվաստումը 100 տոկսով չի կանխարգելում հիվանդությունը, սակայն ծանր դեպքերից և մահվանից պաշտպանում է: Վիրուսոլոգները նշում են, որ կրկնապատվաստման դեպքում իմունիտետը լրացուցիչ ստիմուլ է ստանում և հակամարմինների տիտրը կայծակնային բարձրանում է, ավելին քան առաջին պատվաստման դեպքում:

-          Ինչպե՞ս կանխարգելել, արդյո՞ք պատվաստումն արդյունավետ միջոց է։

-          Կանխարգելման ցուցումները նույւն են ինչ-որ բոլոր շնչառական վարակներինը՝

1.      խուսափել հասարակական կուտակումներից,

2.      կրել դիմակներ

3.      ձեռքերը մշակել հակասեպտիկ միջոցներով

4.      սահմանափակել հյուրընկալվելը և հույր ընդունելը

5.      օդափոխել բնակարանները և աշխատասենյակները

6.      կրկնապատվաստվել

-          Ինչ պետք իմանալ COVID 19-ի մասին, եթե արդեն վարակվել ենք:

-          Անհրաժեշտ է ինքաբուժմամբ չզբաղվել: Որոշ քաղաքացիներ կրկնում եմ այն բուժումները, ինչ նշանակվել է նախկինում, կամ հարևանին: Խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման բուժումներից՝ դա կարող է բերել ծանր և անդառնալի հետևանքների

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան