Foto

Հայաստանում շինարարության ոլորտում աճը որեւէ կապ չունի ուկրաինական իրադարձությունների հետ. Արթուր Խաչատրյան

Հայաստանում շինարարության ոլորտի աճը որեւէ կապ չունի Ուկրաինայում մարտերի եւ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ։ Այս մասին օգոստոսի 26-ին Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

​Նա պարզաբանեց, որ աճը կապված է Հարկային օրենսգրքում իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների հետ։

«Այս փոփոխությունների համաձայն՝ հիփոթեքային վարկերից եկամտահարկի վերադարձը կսկսեն չեղարկել։ Այդ պատճարով էլ կառուցողապատողներն ակտիվացել են»,- հավելեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, որոնցով իշխանությունները պարծենում են, ապա նույն Գորիսից Կապան այլընտրանքային ճանապարհի որակը հարցեր է առաջացնում։ «Մի քանի ամիս անց ճանապարհին ճաքեր ու թմբեր են հայտնվել»,- արձանագրեց պատգամավորը։

Նշենք, որ 2022-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն աճել է 11 տոկոսով։