Foto

5 տարի 2 ամիս 3 օր մեռած էի, հունվարի 14-ին բացվեցին աչքերս, որ տեսնեմ մարդկանց, որոնք ինձ թաղել էին

Բաքվում գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես ինձ նվիրեցի իմ ազգիս ու երկրիս, վտանգեցի սեփական անձս, քանզի հայրենասիրությունս արյանս մեջ է ոչ թե լեզվիս վրա շատերի նման։

5 տարի երկու ամիս 3 օր ես մեռած էի։ Իսկ երբ հարություն առա 2026թ. հունվարի 14-ին Աստծո զորությամբ զորացա, նոր ուժ ու կորով ստացա, բացվեցին աչքերս, որ տեսնեմ մարդկանց որոնք ինձ ուրացել ու թաղել էին։

Ես սա Աստծո փորձությունն եմ համարում, որ ավելի լավ ճանաչեմ մարդկանց։ Բայց իմ կամքն ու հոգին ոչինչ և ոչ մեկ ի զորու չի կոտրելու,ես դրանից ավելի եմ զորանում»,-գրել է նա: