Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի ֆինանսական միջոցները, որոնք կազմում են 304 մլն գրիվեն, փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերի կարիքները հոգալու համար:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը: Ավելի վաղ, այդ գումարները բռնագանձվել էին քրեական գործի շրջանակում:
Նախկին նախագահի որդին հոր հետ մեղադրվում է պետական միջոցների յուրացման մեջ:









