Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստ Էլինա Ավանեսյանը վերսկսել է մասնակցությունը միջազգային մրցաշարերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի «WTA-Ostrava» մրցաշարի 1/8 եզրափակչում Ավանեսյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ալիսիա Պարկսի հետ` զիջելով մոտ մեկ ժամ ձգված մրցախաղում ու երկու սեթում` 6:4, 6:2 հաշվով:
Ավելի վաղ Ավանեսյանը հայտարարել էր, որ դադար է վերցնում սպորտային կարիերայում:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։









