Foto

Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմն ավարտել է իր առաքելությունը «Սուրմալու»-ի տարածքում

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հայտնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում 150 ժամ շարունակական աշխատանքից հետո իրենց թիմն ավարտում է իր առաքելությունը։

«Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմը՝ ԱԻՆ հրահանգով, մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո ավարտեց իր առաքելությունը  «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողական աշխատանքները, փլուզման վտանգով պայմանավորված՝ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ` որոնումները նկուղային հարկում շարունակելու նպատակով։