Foto

Էջմիածնի բնակիչն առանց թույլտվության զբաղվել է շարժիչի յուղերի և դիզվառելիքի վաճառքով

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 63-ամյա բնակիչը Սոս Մանուկյան և Ալավերդյան փողոցների երկու հասցեներում, առանց համապատասխան թույլտվության և լիցենզավորման, զբաղվում է տրանսպորտային միջոցների շարժիչի յուղերի և դիզվառելիքի վաճառքով:

Տեղեկությունները ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցեներ: Սոս Մանուկյան փողոցում գտնվող ավտոտնակի և բակի ակնհայտ տեսանելի հատվածներում կային 800 լիտրից ավելի շարժիչի յուղով պլաստմասե տարաներ և վաճառքի համար նախատեսված սարքավորումներ, իսկ Ալավերդյան փողոցի ավտոտնակում գտնվող տարաների մեջ՝ 2600 լիտրից ավելի տրասպորտային միջոցների շարժիչի յուղ, 130 լիտր դիզվառելիք և դրանց վաճառքի համար նախատեսված սարքավորումներ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: