Foto

Մեր զինծառայողներից չորսը զոհվել են, բայց զոհերի թիվը կարող է աճել․ ԱՄՆ շտաբի պետ

ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Իրանի դեմ կշարունակվեն։ Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

Նրա խոսքով՝ սա մեկօրյա գործողություն չէ։

Գեներալը շեշտել է, որ մինչ այժմ սպանվել է չորս ամերիկացի զինծառայող, և Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակման հետ մեկտեղ սպասվում են հետագա կորուստներ։

Դեն Քեյնը այս գործողությունները անվանել է պատմական. «Այս գործողությունը կշարունակվի որոշ ժամանակ։ Կներգրավվեն նոր ուժեր»։