Իսպանիան հրաժարվել է թույլ տալ Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմական բազաները Իրանի դեմ գործողությունների համար։
Reuters-ի փոխանցմամբ, Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմական բազաները Իրանի դեմ գործողությունների համար։
Նախարարը դատապարտել է Իրանի վրա հարվածները։
«Իսպանական բազաները չեն օգտագործվում այս գործողության մեջ։ Դրանք երբեք չեն օգտագործվի որևէ գործողության համար, որը նախատեսված չէ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրով կամ հակասում է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը», – ընդգծել է արտգործնախարարը։









