«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի
14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ
ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները
կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)
և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման,
առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել
է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի
քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական
վարույթ։ Սա նշանակում է, որ պայթյունի պատասխանատվությունը կրելու են նրանք, ովքեր
սխալ են օգտագործել կամ խախտել են պայթուցիկ նյութեր օգտագործելու պահանջները։ Այս
հոդվածները խախտելու առավելագույն պատիժը 8 տարի ազատազրկման ժամկետն է։
ԱԻ նախարար
Արմեն Փամբուխչյանի փոխանցմամբ՝ 99 տոկոսով
պայթյունի
պատճառը
տեսանելի է, որը փաստորեն լրիվ համապատասխանում է քրեական վարույթի հոդվածներին։ Պետք
է, իհարկե, հաշվի առնել, որ Տեսչական մարմինը նախորդ տարի մարտին ցուցում էր տվել վերացնել
թվով 10 անճշտություններ, որոնք կարող էին հրդեհի պատճառ դառնալ:
Պայթունից շուրջ 4 օր անց՝ լրատվակններից մեկը գրեց,
որ գործով արդեն մեղադրյալ կա: Ժամեր անց Դատախազությունը հպարտությամբ հերքեց լուրը:
Իսկ ինչո՞ւ գործով դեռ մեղադրյալ չկա, եթե քրեական վարույթն ակնհայտ էր նույնիսկ ԱԻ
նախարարի համար:
Վարույթում
կան հստակ փաստեր՝ Տեսչական մարմինը թերությունները վերացնելու հանձնարարական է տվել
Սուրմալուի տնօրինությանը, նրանք էլ իրենց հերթին՝ գուցե վարձակալին: Տեսչականի արձանագրած
խախտումները չեն վերացվել, ուստի մեղադրանք է պետք առաջադրել առևտրի կետրոնի տնօրինությանը,
ովքեր, ի դեպ, հայտարարում են, որ հոգեկան ծանր վիճակում են և ոչ մի հարցի չեն կարող
պատասխանել: Տեսնես իրենց անփութության պատճառով զոհերի և վիրավորների հարազատների
հուզական վիճակը հաշվի առնո՞ւմ են:
Հաջորդ մեղադրյալը
պետք է լինի Քաղաքաշինության, տեխնիկական և
հրդեհային անվտանգության տեսչական մարմինի ստուգում իրականացնող և հետգայում վերահսկողություն
չիրականացնող տեսուչը: Ապա նաև Տեսչական մարմնին վերահսկող կառույցը՝ ՀՀ կառավարությունը,
ով տարեկան կիսատ հաշվետվություն է ընդունել մարմնից:
Մեղադյալ
պետք է լինի նաև տվյալ պահեստի վարձկալը, եթե, իհարկե, տնօրեն-վարձակալ պայմանագրով
նախատեսված է, որ ինքն է պատասխանատու անվտանգության համար և/կամ խախտել է պայմանագրի
որևէ կետ:
Եթե, իսկապես,
քրեական վարույթ նախաձեռնելիս հոդվածի ընտրությունն ականհայտ է եղել, ապա գործով առնվազն
4 մեղադրյալ պիտի արդեն լիներ, իսկ եթե դեռ նույնիսկ մեկը չկա, ապա դա Դատախազության
ամոթը պիտի լինի, և ոչ թե հպարտությունը: Սա
այն դեպքն է, երբ քրեական վարույթը նախաձեռնած քննիչը պիտի հնարավորիս արագ ընթացք
տա վարույթին:









