Foto

ԱԱԾ-ի մասին չեմ խոսում, ինչ խոսես անվտանգության հիմնական սպառնալիք հանդիսացող պետական մարմնի մասին

Նեղմասնագիտական հարցերում մենք հասել ենք այնպիսի դեգրադացիայի, որ թե՛ քննիչները, թե՛ ոստիկանությունը, թե՛ լրագրողական հանրությունը մատների արանքից են նայում իրենց իսկ աշխատանքին։ Մարդկանց ուղեղների լվացումը սկսվում է հենց այսպիսի մակերեսային պարզաբանումներից, որի պատճառով անտեսանելի են մնում իրական աղետների բերող արտաքին շահառուների կազմակերպած օպերացիոն ծրագրերը։ Ֆեյսբուքի իր էջում նման դիտարկում է արել քաղաքագետ Սարո Սարոյանը։

«Երկրում պարբերաբար ահաբեկչություն իրականացնելու ահազանգեր են հնչեցվում։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օգոստոսի 15-ին եւ 16-ին հերթական ահազանգերից երկուսը կատարվել են Գյումրիից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ 911 ծառայություն զանգելու ճանապարհով, որի հետեւանքով ահազանգի հեղինակը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել։

Հիմա ամենակարեւորը։ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է՝ "Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չգիտակցելով արարքը՝ զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Դեպքին անդրադարձել են տարբեր լրատվականներ։ Մեկում հավելյալ տեղեկություն կար կատարողի շարժառիթի մասին»։

Այսօր ոստիկանները հարց են ուղղել նրան, թե Ազգային ժողովի շենքն ինչո՞ւ էիր ուզում պայթեցնել, դա ի՞նչ կապ ունի Գյումրիի հետ, եւ նա պատասխանել է․ «Զանգեցի ոստիկանություն, հետո ջոկեցի, որ Ազգային ժողովի շենքը Երևանում է»։

Դիտավորյալ հանցագործությունների դեպքում շարժառիթը հանցակազմի պարտադիր տարր է։ Հանրային մեծ վտանգավորություն ենթադրող դիտավորյալ հանցագործությունների մեծ մասի դեպքում հանցագործության շարժառիթի բացահայտումն ամենից կարեւոր ու գործի լիարժեք բացահայտումը կանխորոշող հանգամանք է։ Նեղմասնագիտական հարցերում մենք հասել ենք այնպիսի դեգրադացիայի, որ թե՛ քննիչները, թե՛ ոստիկանությունը, թե՛ լրագրողական հանրությունը մատների արանքից են նայում իրենց իսկ աշխատանքին։ Մարդկանց ուղեղների լվացումը սկսվում է հենց այսպիսի մակերեսային պարզաբանումներից, որի պատճառով անտեսանելի են մնում իրական աղետների բերող արտաքին շահառուների կազմակերպած օպերացիոն ծրագրերը։ "Ալկոհոլի ազդեցության տակ" արդարացումը դարձել է հանցանքի մոտիվացիան պարզաբանող երեւույթ ու չկան պրոֆեսիոնալ լրագրողներ, ովքեր պետական օղակներին կկանգնեցնեն փաստի առաջ՝ ստիպելով այդքան պրիմիտիվ կերպով չմանիպուլացնել հանրությանը։

Ու նաեւ կխնդրեմ մանր ու մեծ չինովնիկներին «ոտատակ» չընկնեն՝ իրենց մտքում հիմա մտածելով, թե տողերիս հեղինակը չգիտի, որ այդ ամենը ոչ թե հետաքննության մարմնի, այլ նախաքննության մարմնի գործն է, ուստի ոստիկանությանը չպետք է մեղադրել։ Ձեր չիմացության անդունդից եզրահանգումներ չանեք, ես գոնե գիտեմ այս երկում ովքեր իրենցից ինչ են ներկայացնում ու ով երբ է ներգրավվում գործի քննությանը։ Ոստիկանությունը հասարական կարգի ու անվտանգության պահպանման թիվ մեկ պատասխանատուն է ու պարտավոր է պետական-քաղաքական բեռնվածություն ունեցող գործերը հստակ առանձնացնել ու շատ մանրակրկիտ մոտենալ բոլոր դետալներին։ ԱԱԾ-ի մասին չեմ խոսում, ինչ խոսես անվտանգության հիմնական սպառնալիք հանդիսացող պետական մարմնի մասին։

Արտաքին կառավարման տակ գտնվող պետության անուղեղ ղեկավարությանը միայն հիշեցնեմ, որ պատկան մարմինների ոչպրոֆեսիոնալիզմն արդեն ձեր դուռն է թակում, ինչ ցանել եք, այն էլ հնձում եք։ Հնարավոր է ջայլամի նման գլուխներդ ավազի մեջ մտցրած հերթական պահերից մեկում ալկոհոլի ազդեցության տակ լինելու պատճառաբանությամբ ձեր տուն հյուրեր մտնեն։ Ի դեպ իրենց չեք հասցնի հարցնել, թե այդ պրիմիտիվ պատասխանն իրենց ով էր սովորեցրել»,-գրել է նա։